Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել Թուրքիայի օդուժում ծառայող 48 զինվորականների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։

Նրանցից 35-ն արդեն բերման են ենթարկվել։ Գործողությունն իրականացվել է Անկարայի նահանգի 17 շրջաններում։ Մնացած 13 հոգուն հայտնաբերելու և բերման ենթարկելու աշխատանքները շարունակվում են:

Թուրքական աղբյուրը նշում է, որ նրանց դեմ իրականացվող հետաքքնության շրջանակներում պարզվել է, որ օդուժի վերոնշյալ ծառայողներն իրար հետ հաղորդակցվելու համար օգտվել են գաղտնի հավելվածներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում