«Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա

«Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշ­խանության ներսում բավականին լուրջ է դրված Սևանա լճից ջրառ կատարելու հար­ցը: Ինչպես հայտնի է, Սևանը էկոլոգիա­կան լուրջ խնդիրների առաջ է կանգնած, մասնագետների դիտարկմամբ՝ դա կապ­ված է մեծ ծավալի ամենամյա ջրառի և ձկան պաշարների սպառման հետ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ինչքան էլ մասնագետները պնդում են, որ ջրառը կհանգեցնի լճի վերջնական ճահճացմանը և կունենա անդառնալի հետևանքներ, այնու­ամենայնիվ, քաղաքական որոշում կա այս տարի ևս ջրառ կատարել Արարատյան դաշտում և մերձակա բնակավայրերում ոռոգում կազմակերպելու, ինչպես նաև ՀԷԿ- երի բնականոն աշխատանքը ապահովելու համար:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում