Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն

Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պաշտոնապես տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից մահացել է Ռուդոլֆ Ղևոնդյանը։

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկար հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին», -տեղեկացնում է Մայր Թատրոնի ֆեյսբուքյան էջը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում