AM | RU
USD
EUR
RUB

Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի իշխանությունները պետք է ձգտեն հնարավորինս օպերատիվ կերպով ջերմ հարաբերություններ հաստատել Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ: Times.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

Եվրախորհրդարանը 383 ձայնով հաստատել է Գերմանիայի նախկին Պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նա կստանձնի իր լիազորությունները նոյեմբերին:

«Եվրահանձաժողովի նախագահը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, որն ամենօրյա ռեժիմով կարգավորում է Միության աշխատանքն ու արտաքին հարաբերությունները: Հայաստանի համար կարևոր է ի դեմս նրա լավ գործընկեր ունենալ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն արդյունավետ կերպով առաջ մղելու համար: Բնական է, որ Եվրահանձնաժողովի նոր նախագահն առաջին հերթին զբաղվելու է առավել սուր հարցերով, իր տված խոստումների կատարմամբ, բայց մենք ևս պետք է տեղ բացենք մեզ համար այդ օրակարգում»,- կարծում է փորձագետը:

Աննա Կարապետյանը նշում է, որ վերջին տարվա ընթացքում Եվրամիության ղեկավարության հետ հարաբերությունները վայրիվերումներ են արձանագրել, կար որոշակի չհասկացվածություն, կային չարդարացված սպասելիքներ: «Սակայն վերջին մի քանի շփումները ցույց տվեցին, որ հաջողվել է որոշակի փոխընբռնման հասնել: Այդ թվում՝ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ժան Կլոր-Յունկերի հետ բավական դրական համագործակցություն է հաստատվել՝ չնայած Հայաստանի համար ամենասկզբունքային հարցերը դեռ լուծում չեն ստացել, օրինակ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը դեռ չի մեկնարկել: Այժմ կարևոր է ապահովել ստեղծված դրական ֆոնի փոխանցումը Ֆոն Դեր Լայենի հետ շփումներին և, միաժամանակ, հստակ սահմանել մեզ համար կարևոր հարցերն ու մեր դիրքորոշումը»,- ասել է փորձագետը՝ մատնանշելով մի շաբաթ առաջ Եվրոպական խորհրդի նախագահի՝ տարածաշրջանում արված հայտարարությունները, որոնք մի շարք մտահոգությունների տեղիք էին տվել:

«Ֆոն Դեր Լայենն Անգելա Մերկելի թիմակիցն է, նրա հետ աշխատելը պետք է որ դժվար չլինի՝ հաշվի առնելով Գերմանիայի կանցլերի հետ Հայաստանի իշխանությունների բավականին դրական հարաբերությունները: Պարզապես պետք է բավական ուշադրություն դարձնել այս թեմային և հնարավորինս օպերատիվ քայլեր ձեռնարկել: Վարչապետի շնորհավորանքն այս առումով դրական քայլ է, բայց չի կարելի դրանով սահմանափակվել»,- եզրափակել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:

Լրահոս
Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել Մտքեր անկախության մասին ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ալեքսանդր Լուկաշենկո Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» (տեսանյութ) «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմողները «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը «Հրապարակ». Ի՞նչ խնդիր ունի Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan