Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պայմանավորվել են, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել:

«Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսքը չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել», – ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:

Նա հիշեցրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքյաին միջոցներ կան:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությունը պետք է զարգացնենք, ունե՞ք ասելու ինչ-որ բան», – ասաց վարչապետը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին:

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է:

«Արևային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում», – ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում