Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ

Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող ձերբակալվածների հարազատները պնդում են՝ ունեն փաստեր, որ ոստիկաններն են հարձակվել քաղաքացիների վրա:

«Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա: Հիմա այդ փաստերը հավաքում ենք, որ ներկայացնենք դատախազություն ու մարզպետարան: Թող իրանք բացեն նայեն: Գիտե՞ք՝ քանի երեխա են բռնել ու են երեխեքին, որ ստեղ ներկա չեն եղել: Մեկը մեր տան երեխեքից մեկն է, որ ստեղ կարողա մի հատ կռուգ տված ըլնի ու վսյո: Հիմա դիմում ենք գրելու, ստորագրելու անուն ազգանունով, ներկայացնենք մարզպետին: էսօր զորք ա բերել: Իջևանում սկի էդքան մարդ չկա, ինչքան զորք», – ասաց ձերբակալվածների ծնողներից մեկը՝ հավելելով.

«Իջևանում, ով օրվա հացն է հոգում, մենակ նրանց տարան, են ով որ սղոցարաններ ունի, ով որ լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ չեն նրանց տարել ու ով օրվա հացն է ուզում օրենքով աշխատել, տվյալ մարդկանց նենց են տարել, որ ծնողը մնացել է շշմած»:

Բնակիչը դժգոհեց մարզպետի և տարածքի պատգամավորների անուշադրությունից:

Կինը նաև նշեց, որ իրենք չեն ուզում անօրինական ծառեր հատել, իրենք ուզում են թույլտվություն ունենալ չորացած ծառերը կտրելու:

«Բայց նենց են ներկայացրել վերևները, որ մենք ուզում ենք նագլի ձևով փրթենք», – ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ իրենք չգիտեն, թե ուր են տարել իրեց երեխաներին, միայն գիտեն, որ նրանք Իջևանում չեն:

«Իքնս դիմել եմ ոստիանություն, ասել եմ՝ ուզում եմ էպիլեպսիայով, Երևանայն հիվանդությամբ տառապող իմ երեխու տեղն իմանամ, չասեցին», – նշեց կինը:

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:

ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում