Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել

Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իջևանի մարզպետարանի մոտ հավաքված ցուցարարներից մեկը պատմում է, որ ամուսնուց երեկվանից տեղեկություն չունի:

«Դուրս ա եկել ցույցերին մասնակցի, որ իրա օրվա հացի փողն աշխատի, իրա երեխաներին պահի ու մինչ էսօր տուն չի վերադարձել», – պատմեց կինը:

Նա նշեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք ամուսինը ոստիկանությունու՞մ է, թե՞ ոչ, միայն ասաց, որ ոստիկանները 04:00-ին իրենց տուն են գնացել և փնտրել ամուսնուն:

«Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել: Ամուսնուս էին փնտրում, ասում եմ՝ «ի՞նչ ա արել», ասում են՝ «միջոցառման ա մասնակցել»», – պատմեց կինը:

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:

ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում