Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել

Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Իջևանում կազմակերպված բողոքի ակցիան կազմակերպված է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր այդ հարցում շահագրգռված են։

«Կան օպերատիվ տվյալներ, թե ովքեր են այդ բիզնեսի իրական տերերը։ Մենք դրանք դեռ չենք հնչեցնում, ոստիկանությունը շարունակում է միջոցառումներն ու աշխատանքները։ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, ակցիայի ակտիվ մասնակիցներն են»,-ասաց Մոսվսիսյանը։

Նա պնդում է, ակցիայի մասնակիցների բարձրացրած հարցը սոցիալական ապահովության մասին չէ, այլ բիզնես իրականացնելու, փայտը վաճառելու մասին է խոսքը։

Նա նշեց, որ հիմա Իջևանում իրավիճակը կայուն է, ներքին զորքեր են տեղափոխվել։

«Հնարավոր է լինեն անկանխատեսելի պահեր, որոնք ցանկալի չեն լինի։ Արագ հակազդելու համար մենք արել ենք այդ տեղաշարժը»,- ասաց նա։

Ոստիկանապետի տեղակալի խոսքով, եթե անհրաժեշտություն լինի, ուժ անպայման կկիրառվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում