ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան

ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով դրանք ուղղել ավելի ուշ։

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Իջևանում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում