AM | RU
USD
EUR
RUB

$100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, 2018-2019 ֆինանսական տարվա համար Ադրբեջանին հատկացնելով ավելի քան 100 միլիոն դոլարի անվտանգության ոլորտի օժանդակություն, ընդգծում է Վաշինգտոնի պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նույն ժամանակահատվածի համար Հայաստանին նախատեսվում է տրամադրել ընդամենը 7 միլիոն դոլարի օգնություն։

«Սա շատ կարևոր թեմա է։ Միացյալ Նահանգներն անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ բավական ակտիվ է համագործակցում և տարբեր տարիների ընթացքում տարբեր չափի ֆինանսական միջոցներ է հատկացրել այդ երկրի պաշտպանության նախարարությանը և ուժային կառույցներին։ ԱՄՆ-ն և Ադրբեջանը շատ ակտիվ համագործակցում են սահմանային անվտանգության ապահովման ոլորտում։ Իհարկե, այս պարագայում խոսքը Կասպից ծովի սահմանային անվտանգության մասին է։ Նրանք շատ ակտիվ համագործակցում են նաև ապօրինի թմրամիջոցների և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում», - նշեց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունի նաև Աֆղանստանի հետ տարվող քաղաքականության տեսանկյունից։

«Ադրբեջանը յուրահատուկ տրանզիտային տարածք է տրամադրել Միացյալ Նահանագներին, և ամերիկյան զինամթերքը հենց Բաքվի միջոցով է տեղափոխվում դեպի Աֆղանստան։ Սա մեր տարածաշրջանում զգալիորեն բարձրացնում է Ադրբեջանի դերն ու նշանակությունը Միացյալ Նահանգների համար։ Չմոռանանք, որ ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գնահատմամբ՝ Ադրբեջանը և Վրաստանը Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեն, իսկ Հայաստանը՝ բարձր առաջնահերթության։ Հենց այս ամենով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները շուրջ մեկ տարի առաջ հանդիպել էին Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարին և պետքարտուղարին։ Մեր դեպքում նման հանդիպում դեռևս տեղի չի ունեցել։ Իսկ սա շատ կարևոր և խոսուն հանգամանք է», - նշեց Սուրեն Սարգսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի քայլը հիմնավորված է Իրանի դեմ տարվող քաղաքականության շրջանակով։

«Կասպից ծովում անվտանգության ապահովումը չափազանց կարևոր խնդիր է, քանի որ Իրանը նույնպես այնտեղ սահման ունի։ Այս առումով Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որպեսզի որոշակի ազդեցություն ունենա Կասպից ծովում։ Ըստ էության, աջակցելով Ադրբեջանին, Վաշինգտոնը կարևոր հարց է լուծում՝ գոնե փոքր ներկայություն և ազդեցություն ունենալով Կասպից ծովի ավազանում։

ԱՄՆ-ը, որոշակի ռիսկեր հաշվի առնելով, ֆինանսավորում է Ադրբեջանին, բայց այստեղ կարևորն այն է, որ Միացյալ Նահանգները չի պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը։ Ադրբեջանը ստանում է մի քանի անգամ ավելի ֆինանսական աջակցություն, քան Հայաստանը, և սա խոսում է Վաշինգտոնի առաջնահերթությունների մասին։ Ամենևին կարևոր չէ՝ այդ 100 միլիոն դոլարն արդեն փոխանցվե՞լ է Ադրբեջանին, թե առայժմ ոչ. ավելի կարևոր է, որ գումարը նախատեսված է ԱՄՆ-ի բյուջեով և այսօր կամ վաղը կարող է փոխանցվել։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք պետք է ավելի արդյունավետ աշխատեինք ամերիկացի մեր գործընկերների հետ, որպեսզի բալանսի պահպանման համար Հայաստանը ևս ֆինանսական համարժեք աջակցություն ստանար», - հայտարարեց Սուրեն Սարգսյանը։

Լրահոս
Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել Առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյան Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan