Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան
18/07/2019 18:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով`
1. Ընտրական օրենսգիրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում)
2. «Կուսակցությունների մասին» օրենքը (երկրորդ ընթերցում)
3. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում):
Հետևեք մեզ նաև Telegram-ում