ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել

ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Նախօրեի՝ հուլիսի 18-ի առավոտյան, ամերիկյան նավի կողմից Հորմուզի նեղուցում խոցվել է իրանական անօդաչու սարք։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ասել է լրագրողներին։ Այս մասին գրում է euronews-ը։

«Ամերիկացի Boxer դեսանտային նավը պաշտպանական գործողություն է կատարել իրանական անօդաչուի դեմ, որը մոտեցել է ու եղել մոտ 900 մետր հեռավորության վրա՝ չնայած հեռանալու կրկնվող կոչերին։ Այն սպառնացել է նավին ու նրա անձնակազմի անվտանգությանը: Անօդաչուն անմիջապես ոչնչացվել է»,-ասել է Թրամփը:

Իրանի իշխանությունները, սակայն, չեն հաստատում այս տեղեկությունը, ինչի մասին ասել է երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, որը ներկայումս գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կոնֆերանսին մասնակցելու կապակցությամբ:

«Օդաչուի հարցը դեռեւս հետաքննվում է: Թեհրանից ստացված վերջին տեղեկատվության հիման վրա, մենք անօդաչուի կորստի մասին դեռեւս տվյալներ չունենք»,-ասել է Զարիֆը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում