Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ

Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, որ Թուրքիան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:

«Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ դեռևս չեմ մտածում: Քննարկում ենք, իրավիճակը գնահատում: Շատ դժվար մի իրավիճակ է ստեղծվել: Պետք է տեսնենք՝ ինչպես ենք դուրս գալիս այս վիճակից»,– նշել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում