ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ

ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների սենատորները շարունակում են նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը Սենատ են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Euronews» լրատվամիջոցը:

Առաջարկում նշված է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հաստատել է ավտորիտար ռեժիմ, ինչի հետևանքով ոտնահարվում են մարդկանց իրավունքները: Ուստի, օրենքների շրջանակներում, Անկարայի դեմ պետք է կիրառվեն բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները»:

Իսկ դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բոբ Մենենդեսը հայտնել է, որ միայն Ֆ-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս բերելը բավարար պատժամիջոց չէ Թուրքիայի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում