AM | RU
USD
EUR
RUB

Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դրական է գնահատում Իջևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների առաջին մասը, երբ ցրել են ցույցը, սակայն բերման ենթարկելու ժամանակ տեղի ունեցածի հետ կապված նա կոչ ունի ոստիկանությանը։

«Ոստիկանությունը չի ձեռնարկել ցույցը ցրելու բռնի գործողություններ, բավականին զուսպ է միջամտել այդ հավաքին, հանդուրժող է մոտեցել քաղաքացիներին։ Բիրտ գործողություններ չեն եղել, ինչը ողջունելի է։ Գիտենք, թե նախկինում ինչպես էին ցրում ցույցերը։ Սակայն երբ բերման էին ենթարկում մարդկանց, այդ ընթացը պետք է ևս պատշաճորեն կատարվեր։ Փաստաբան Արա Ղարագոզյանի բողոքն ենք լսել, որ անմեղ մարդիկ կային, որոնց բերման են ենթարկվել։ Լավ կլիներ, որ այդ ընթացքը ևս ոստիկանությունն իրավաչափ գործեր, որևէ քաղաքացի չբողոքներ, այսինքն օրենքի շրջանակներում լինեին։ Կոչ եմ անում ոստիկանությանը օբյեկտիվ, բազմակողմանի քննություն կատարի և մարդիկ, որոնք այնտեղ չեն եղել, չտուժեն։ Հանրության ուշադրության կենտրոնում է, կարծում եմ՝ դրական լուծում կստանա և մարդիկ ազատ կարձակվեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ժ. Ալեքսանյանը։

Իրավապաշտպանն անընդունելի է համարում, որ ոստիկանները գիշերվա կեսին մտել են մարդկանց տները ու բերման ենթարկել «մայկայով-տռուսիկ», մարդիկ չեն հասցրել հագնվել։

«Ոստիկանները եթե առաջին դեպքում պատշաճ են վարվել, հանդուրժող, այստեղ էլ պետք է պահպանեին դա»,- նշեց նա։

Ժ. Ալեքսանյանն ասաց, որ բերման ենթարկվածների հետ կապված շատ տեղեկություններ չունեն, փաստաբաններից միայն մեկի հետ են կապ հաստատել, պետք է մյուսների հետ էլ կապնվել, որպեսզի տեսնեն, թե ոստիկանության գործողություններն օրինական, թե ոչ։

Միաժամանակ նշեց, որ անընդունելի էին բողոքների այն պատճառաբաննությունները, թե ծառ հատելու ու վաճառելու ճանապարհով են ընտանիք պահում, մինչդեռ կարելի է աշխատանք գտնել ու այդպես ընտանիք պահել։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ցանկացած բողոքի ակցիա, ցանկացած գործողություն՝ և ոստիկանների կողմից, և ցուցարարների, պետք է տեղավորվի օրենքի սահմաններում։

«Անցյալում ենք թողել այն իրավիճակը, երբ այս կամ այն կողմից կարող էին լինել օրենքից դուրս գործողությունները։ Կարելի է բողոքի ակցիաներ կազմակերպել՝ չհասցնելով դրանք լարվածության և բախումների»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվողներն փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը։ Նրանք պահանջում էին հանդիպում այն անձի հետ, ով հրաման էր տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Բախում է տեղի ունեցել ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են, սկսել քարեր նետել նրանց ուղղությամբ։ Կան վիրավոր ոստիկաններ և քաղաքացիներ։ Դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ: 13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել, 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Լրահոս
Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները Վիրավոր զինծառայողներից մեկի վիրահատությունն ավարտվեց. նրա վիճակը ծանր է. Հովհաննիսյան Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում Որն է պատերազմի դեպքում ԱՄՆ-ի թույլ տեղը Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Երևանը նոր ոստիկանապետ ունի Ասուլիս՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման և դրա հետաձգման պատճառների և հետևանքների մասին․ ուղիղ Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան Խուզարկում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տունը. ուղիղ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում Սորոսը 1 մլրդ դոլար կհատկացնի ավտորիտարիզմի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ԱԺ նիստը՝ ուղիղ Ահազանգ` ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել Արցախում 2 զինծառայող հրազենային վիրավում են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն. ՈՒՂԻՂ «Իրավունք». Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա «Ժողովուրդ». 500 աշխատատեղ ստեղծում են, 700-ը՝ կրճատո՞ւմ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արցախում երկու զինծառայող է վիրավորվել Հրատապ. Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan