«Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն
20/07/2019 09:25
Նմանատիպ
Կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Ըստ մեր աղբյուրների՝ լուծարման պատճառը «նյութական-հեղափոխական» է, քանի որ հիմնադրամին է պատկանում երկու բավականին «գեղատեսիլ» շենք. մեկը Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում նորակառույց հսկայական շենքն է, մյուսը Ծաղկաձորում՝ օլիմպիական բազայի կորպուսներից մեկն է:
Որոշվել է, որ դրանք պետք է վաճառվեն, գնորդներն արդեն կան, սակայն նրանց անունները գաղտնի են պահվում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում