Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից

Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին։ Այս մասին գրել է Ռիա նովոստին՝ հղում անելով երկրի ղեկավարի կայքին։

Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրամանագրեր՝ 11 երկրում ազատելով Ուկրաինայի դեսպաններին, այդ թվում նաև ԱՄՆ-ում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է 12 դեսպանի ազատել աշխատանքից։

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն գեներալ-լեյտենանտ Պյոտր Լիտվինին նշանակել էր Հայաստանում Ուկրաինայի դեսպան 2018-ի հունիսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում