Պաշտպանության նախարար. Ռազմական անակնկալներ են լինելու

Պաշտպանության նախարար. Ռազմական անակնկալներ են լինելու

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Times.am«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է ռուսական ինքնաթիռների Հայաստան տեղափոխման գործընթացը։

Մեկ այլ հարցի, թե նոր սպառազինության հետ կապված ի՞նչ ծագրեր կան, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող խոսել դրա մասին, բայց ռազմական անակնկալներ են լինելու»։

Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։

Նախարարն ասաց, որ հետաքրքրությունը դեպի զինվորական գործ որոշակի նվազել էր, հիմա աճ են արձանագրում, որոշակի փոփոխություն է իրականացվում։

Խոսելով Զինված ուժերում մահվան դեպքերի մասին, Դ. Տոնոյանն ասաց, որ ցանկացած մեկ զինծառայողի, մեկ գործընկերոջ մահն անվերականգնելի է, բարոյապես ազդում է բոլորի վրա։

«Կարող եմ ասել, որ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու մեր զինծառայողի այդ հոգեվիճակը։ Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են, նախաքննություն է իրականացվում»,- նշեց նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում