Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մեկ ամիս առաջ, պատմական էր

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մեկ ամիս առաջ, պատմական էր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Եվրոպական տեսակետից այս քրեական վարույթն այլևս ավարտված է»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, ասաց Քոչարյանի՝ ֆրանսիաբնակ փաստաբան Սևակ Թորոսյանը։

Նա նշեց, գործին հետևում է դրսից, արձանագրել է, որ մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների նկատմամբ շատ ոտնձգություններ են եղել՝ մարդու իրավունքների տեսակետից։

«Բայց դրա գագաթնակետը եղավ այն պահը, երբ դատավորը (Արմեն Դանիելյանը-խմբ.) թույլ չտվեց փաստաբանական կողմին ելույթ ունենալ։ Մեկ ամիս առաջ էր դա։ Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալն ունեցավ իր խոսքը, դատավորը զրկեց պաշտպանական կողմին խոսքի իրավունքից։ Նույնիսկ դիկտատուրաներում նման բան գոյություն չունի, այդ երկրներում թույլ են տալիս խոսել, բայց չեն լսում։ Իսկ այն, ինչ տեղի ունեցած Հայաստանում մեկ ամիս առաջ, պատմական էր»,- ասաց Թորոսյանը։

Նա մի խումբ խախտումներ է առանձնացրել. երբ դատավորին զանգով պարտադրվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումը ընտրելու որոշումը։ Թորոսյանը նկատեց, եվրոպական որևէ երկրում դա հանգեցնելու էր կամ դատավորի, կամ նրան որոշումը պարտադրած քաղաքական անձի հրաժարականն էր։

Երկրորդ կարևոր խախտումը, ըստ նրա, դատարանների դռներն արգելափակելու որոշումն էր, այն համարվումէ ճնշում դատարանի վրա ու չի կարելի հանդուրժել։

Երրորդ խախտումը փաստաբանին ելույթ ունենալ չթույլատրելն է, ապա չորրորդը, որը ըստ Թորոսյանի զառացանքի է նմանվում, Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումն է։

«Ցանկացած եվրոպացու համար ավարտվել է այս գործով դատավարությունը։ Այս չորս խախտումներից յուրաքանչյուրի նվազագույն հետևանքը պետք է լիներ այդ գործում խառնված անձանց գործից ազատումը։ Այս չորս խախտումներից երեքի դեպքում փորձ է արվել վախեցնել դատավորներին։ Ինձ թվում է՝ Հայաստանում բոլորը քնած են, ես դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակը, չեմ հասկանում, մարդիկ ինչու են լռում։ Ես կարծում եմ, որ կլինի պայքար անկախ ու ստրուկ դատավորների միջև, մենք կտեսնենք՝ ինչ կտա խիզախ դատավորների դիմադրությունն այս իրավիճակին։ Կամ անկախ դատավորների պայքարը կհաղթի, կամ ես որևէ ապագա չեմ տեսնում։ Իրական արդարադատությունը բերում է երկրի իրական բարգավաճմանը, ես կարծում եմ, որ Հայաստանում դեռ չկա այդ կապը»,- ընդգծեց նա։

Նա հարց հնչեցրեց՝ իսկապես կարծո՞ւմ եք, որ արտասահմնացի ներդրողները կգան Հայաստան։

«Եվրոպական տեսակետից այս քրեական վարույթն այլևս ավարտված է»,-լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, ասաց Քոչարյանի՝ ֆրանսիաբնակ փաստաբան Սևակ Թորոսյանը։

Նա նշեց, գործին հետևում է դրսից, արձանագրել է, որ մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների նկատմամբ շատ ոտնձգություններ են եղել՝ մարդու իրավունքների տեսակետից։

«Բայց դրա գագաթնակետը եղավ այն պահը, երբ դատավորը (Արմեն Դանիելյանը-խմբ.) թույլ չտվեց փաստաբանական կողմին ելույթ ունենալ։ Մեկ ամիս առաջ էր դա։ Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալն ունեցավ իր խոսքը, դատավորը զրկեց պաշտպանական կողմին խոսքի իրավունքից։ Նույնիսկ դիկտատուրաներում նման բան գոյություն չունի, այդ երկրներում թույլ են տալիս խոսել, բայց չեն լսում։ Իսկ այն, ինչ տեղի ունեցած Հայաստանում մեկ ամիս առաջ, պատմական էր»,-ասաց Թորոսյանը։

Նա մի խումբ խախտումներ է առանձնացրել. երբ դատավորին զանգով պարտադրվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումը ընտրելու որոշումը։ Թորոսյանը նկատեց, եվրոպական որևէ երկրում դա հանգեցնելու էր կամ դատավորի, կամ նրան որոշումը պարտադրած քաղաքական անձի հրաժարականն էր։

Երկրորդ կարևոր խախտումը, ըստ նրա, դատարանների դռներն արգելափակելու որոշումն էր, այն համարվումէ ճնշում դատարանի վրա ու չի կարելի հանդուրժել։

Երրորդ խախտումը փաստաբանին ելույթ ունենալ չթույլատրելն է, ապա չորրորդը, որը ըստ Թորոսյանի զառացանքի է նմանվում, Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումն է։

«Ցանկացած եվրոպացու համար ավարտվել է այս գործով դատավարությունը։ Այս չորս խախտումներից յուրաքանչյուրի նվազագույն հետևանքը պետք է լիներ այդ գործում խառնված անձանց գործից ազատումը։ Այս չորս խախտումներից երեքի դեպքում փորձ է արվել վախեցնել դատավորներին։ Ինձ թվում է՝ Հայաստանում բոլորը քնած են, ես դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակը, չեմ հասկանում, մարդիկ ինչու են լռում։ Ես կարծում եմ, որ կլինի պայքար անկախ ու ստրուկ դատավորների միջև, մենք կտեսնենք՝ ինչ կտա խիզախ դատավորների դիմադրությունն այս իրավիճակին։ Կամ անկախ դատավորների պայքարը կհաղթի, կամ ես որևէ ապագա չեմ տեսնում։ Իրական արդարադատությունը բերում է երկրի իրական բարգավաճմանը, ես կարծում եմ, որ Հայաստանում դեռ չկա այդ կապը»,-ընդգծեց նա։

Նա հարց հնչեցրեց՝ իսկապես կարծո՞ւմ եք, որ արտասահմնացի ներդրողները կգան Հայաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում