Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված

Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իրանի գերագույն ղեղակավար Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպում է ունեցել Համաս խմբավորման ղեկավարի տեղակալ Սալեհ Արունիի հետ: Խամենեին ասել է, թե Գազայի գոտում Պաղեստինի ժողովրդի «ապշեցուցիչ դիմադրությունը խոստանում է հաղթանակ ընդդեմ Իսրայելի»: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Խամենեին նաև քննադատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը զարգացման միջոցով լուծելու ԱՄՆ-ի ծրագիրը` հայտարարելով, թե այն պաղեստինցիների ինքնությունը դրամով ոչնչացնելու «վտանգավոր դավադրություն է»:

Իրանը հայտարարում է, թե այստեղ ձերբակալել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 17 լրտեսների, որոնցից մի քանի նկատմամբ կայացրել են մահվան դատավճիռներ:

Հայտարարություններ, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է «լիակատար սուտ»:

Իսկ իսրայելյան ուժերը շարունակում են պաղեստինցիներին պատկանող տները քանդելու աշխատանքները: Իսրայելը հայտարարում է, թե այդ տներն անօրինական եղանակով մոտ են կառուցված Հորդանան գետի արևմտյան ափի բաժանարար հատվածին:

Տների բնակիչներն ասում են, թե ունեցել են այդ տները կառուցելու համար պաղեստինյան իշխանություններից ստացված իրավունք և մեղադրում են Իսրայելին` Հորդանան գետի արևմտյան ափի այս հատվածները հափշտակելու փորձերի մեջ:

Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափը զավթել է 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ, որից հետո` իրեն բռնակցել արևելյան Երուսաղեմը: Ըստ միջազգային օրենքների, երկուսն էլ համարվում են գրավյալ տարածքներ, ինչը Իսրայելը հերքում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում