Իրանում երկրշարժ է տեղի ունեցել

Իրանում երկրշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իրանի հարավում 5.0 մագնիտուդով երկրշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS):

Ըստ սեյսմոլոգների՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22.59-ին (Երևանի ժամանակով 02.59-ին), օջախը 10 կմ խորության վրա էր: Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Լենգե քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք:

Այս պահին ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում