ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է Թուրքիային մատակարարել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ այդ որոշումը կազդի F-35 մարտական օդանավերի արտադրության վրա, քանի որ դրանց անհրաժեշտ 400 միավոր դետալ արտադրվում է Թուրքիայում։ Ծրագրից Թուքրիային հեռացնելու ընդհանուր ծախսերը հաշվարկվում են մոտ 600 մլն դոլար։

Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ ծախսերն իրականում ավելի շատ են։ Ենթադրվում է, որ Թուրքիային ծրագրից հեռացնելու համար ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի ծախս կանի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային վաճառել էր 75 հատ F-35 կործանիչ, սակայն դրանց մատակարարումը 2 տարի է հետաձգվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում