Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1486 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 375 մարդ (113 կին, 192 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1111 մարդ (333 կին, 567 երեխա)», – ասված էհաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում