«Փաստ». Սահմանադրության փոփոխությունների նպատակով անցկացվելիք հանրաքվեի հարցը կբերվի հանրային օրակարգ

«Փաստ» թերթի տեղեկություններով, չնա­յած ԱԺ-ն պաշտոնապես գտնվում է արձա­կուրդում, սակայն իշխանական խմբակցու­թյան անդամներին «շեֆակազմը» հորդորել է ուշիուշով հետևել քաղաքական բոլոր զարգացումներին, մի մասին անգամ հանձնարարել են չբացակայել քաղաքից, քանի որ, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, այ­սինքն՝ օգոստոսի սկզբին վարչապետի մա­կարդակով «Իմ քայլը» խմբակցությաններ ներկայացուցիչների հետ լինելու է փակ քննարկում՝ կապված դատական համա­կարգի շուրջ գործընթացների հետ։ Տեղե­կություններ կան, որ հենց այդ հանդիպման ընթացքում իշխանությունները կքննարկեն, իսկ այնուհետև հանրային լայն շրջանակ­ներին կներկայացնեն Սահմանադրության փոփոխությունների հարցը, մասնավորա­բար արդեն կուլիսային շրջանակներում քննարկվող այն թեզը, որի համաձայն՝ Սահ­մանադրության՝ ՍԴ բաժնում նախատեսվում է իրականացնել փոփոխություններ՝ հան­րաքվեի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում