ՆԱՏՕ-ի ավտոմոբիլը Քաբուլում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքից

ՆԱՏՕ-ի ավտոմոբիլը Քաբուլում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող ավտոմոբիլը չորեքշաբթի Աֆղանստանի մայրաքաղաքում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքից, հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի զինծառայողների թվում զոհեր չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում