Մեսսին պատժվել է

Մեսսին պատժվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար խաղացող Լիոնել Մեսսին մեկ խաղ բաց է թողնելու և տուգանվել է 1,5 հազար դոլար Ամերիկա գավաթ-2019-ում իր պահվածքի համար։ Գազետա.ռու կայքը, հղում անելով AS-ին, գրում է, որ Լեոն չի խաղալու 2022 թ. աշխարհի առաջնության ընտրական մեկնարկային խաղում։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի դեմ կիսաեզրափակչից հետո Մեսսին քննադատել էր մրցավարներին, իսկ Չիրլիի դեմ խաղում հաղթանակից հետո չի մասնակցել թիմի բրոնզե մեդալով պարգևատրման արարողությանը։ Նա նաև կտրուկ քննադատել էր Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (ԿՈՆՄԵԲՈԼ) կոռուպցիայի մեջ։ Ավելի ուշ Մեսսին ներողություն էր խնդրել իր բառերի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում