Բակո Սահակյանը Թալիշում խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը Թալիշում խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան և Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում