«Ժամանակ». Կառավարող թիմը վախենում է Ամուլսարի հիմնախնդրից

«Ժամանակ». Կառավարող թիմը վախենում է Ամուլսարի հիմնախնդրից

Ամուլսարի հիմնախնդիրը շարունակում է խրված մնալ «հեղափոխական» կառավա­րության կոկորդում։ Ի սկզբանե կանխատեսելի էր, որ այս հարցում Փաշինյանի կառավարությունը բախվե­լու է չափազանց բարդ ու անլուծելի թվացող խնդիր­ների։

Մի կողմ թողնենք դրա հետ առնչվող առարկայական եւ փաստական նյութն ու փոր­ձենք հարցը դիտարկել արժեքային տիրույթում, ինչը, մեր համոզմամբ, շատ ավելի կարեւոր է։

Անգլիացի պատմագետ Ա. Թոյնբին իր մարտահրավեր– պատասխան հարացույցում առաջնային պլան է մղում այն հանգամանքը, որ հանրույթնե­րը մշտապես բախվում են տարատեսակ մարտահրավերնե­րի, եւ դրանց տրվող պատաս­խաններից է կախված տվյալ հանրույթի գոյության հետագա որակն ու ընդհանրապես շա­րունակականությունը։ Այ­սինքն՝ Ամուլսարի հիմնախն­դիրը ամենեւին էլ արտասովոր հայտնություն չէ, տվյալ մար­տահրավերի գոյությունն ար­դեն իսկ օրինաչափ է ու տրա­մաբանական։

Բայց եթե մարտահրավերի գոյությունը տրամաբանական է, ապա դրա լուծման մեթոդաբանությունը առնվազն հաս­կանալի չէ, կամ իրականում ոչ մի մեթոդաբանություն էլ չկա, գոյություն չունի։ Խնդիրը բաղ­կացած է բազմաթիվ ենթախնդիրներից. որեւէ կամայական խնդրի կարգավորման մեթո­դաբանության համար անհրա­ժեշտ են հիմնարար կոնցեպտներ, իսկ դրանք էլ իրենց հեր­թին ի հայտ են գալիս դիսկուրսի եւ տեսակետների խմորման արդյունքում։ Բայց ինչպես տեսնում ենք, կառավարող թի­մը ոչ միայն տեսակետ չունի, այլ նաեւ ընդհանրապես վա­խենում է տեսակետ ունենալու մտքից։ Մոտավորապես ստացվում է հետեւյալ պատկե­րը. կա մարտահրավեր, չկա մեթոդաբանություն, չկա կոնցեպտ, չկա տեսակետ, բայց կա վախ, որը հետապնդում է հեղափոխական թիմին։ Այ­սինքն՝ ոչինչ չկա, միայն վախն ու մարտահրավերն են՝ դեմ դի­մաց, լուռ ու անորոշ։

Իսկ ինչի՞ց է վախենում է «հե­ղափոխական» կառավարու­թյունը։ Փորձենք հասկանալ։ Պետությունը, որպես համակարգ, նաեւ հետեւանք է գոյա­բանական հարցադրումների։ 16-րդ դարից սկսած՝ Արեւմտյան Եվրոպայում սաղմնա­վորվող ազգային պետություն­ների առաջնային հարցադրու­մը հետեւյալն էր. ինչպե՞ս կազ­մակերպել արդյունավետ կառավարում։ Ֆ. Բեկոնի, Թ. Հոբսի, Ջ. Լոկի եւ նրանց հաջորդող իմաստասերների քաղաքական փիլիսոփայությունը կառուցվում էր հենց այս հար­ցադրման շուրջ։ Հայկական միջավայրում արդյունավետ կառավարման հարցադրումը երբեւէ դիսկուրսի առարկա չի դարձել։ Բնական է, որ Օսմա­նյան եւ Ռուսական տիրապե­տությունների ներքո իր գոյու­թյունը մի կերպ քարշ տվող էթնոկրոնական հանրույթին հա­մանման խնդիրները չէին կա­րող հետաքրքրել։ Այդ իսկ պատճառով մեր միջավայրում մշտապես գերակայող դիրքեր է զբաղեցրել «ինչպես գոյու­թյուն ունենալ» հարցադրումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում