Ժամկետային զինծառայող Վ. Գալոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը

Ժամկետային զինծառայող Վ. Գալոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը: Նշվում էր, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում