Ադրբեջանական ՄԻԳ-29-ը Կասպից ծովում վթարի է ենթարկվել

Ադրբեջանական ՄԻԳ-29-ը Կասպից ծովում վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ադրբեջանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ուսումնական թռիչքի ընթացքում հանկարծակի անհետացել է ռադարների տեսադաշտից, հավանաբար ընկել է Կասպից ծովը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նախնական վարկածով, ՄԻԳ-29 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ու ընկել ծովը։ Այժմ ձեռնարկվել են օդաչուների որոնողափրկարարական հրատապ միջոցառումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում