Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը

Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ստեղծվել է «ոչ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնություն։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ մանրամասնելով, ասուլիսում հանդես է գալիս ոչ թե որպես պալատի նախագահ, այլ՝ նախաձեռնության անդամ։

Նախաձեռնության անդամ փաստաբանները կազմել են տեղեկանքներ՝ ներկայացնելով կոնվենցիայի վերաբերյալ մտահոգությունները։

«Նախաձեռնության անունից ուզում ենք հայտարարել, որ քաղաքական որևէ ուղղվածություն չունենք։ Մերժում ենք մեր երկրի համար վնասակար ցանկացած նախաձեռնություն՝ կլինի իրագործված նախորդ, թե ներկա իշխանությանան, կամ սկսված նախորդ իշխանության, շարունակվող ներկա իշխանության օրոք՝ ավարտին հասցնելու ռեալ միտումով»,- ասաց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում են իրենց դաշնակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում