Ադրբեջանը դադարեցրել է ուսումնական թռիչքները

Ադրբեջանը դադարեցրել է ուսումնական թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ՄԻԳ-29 ինքնաթիռի վթարից հետո դադարեցրել են ուսումնական թռիչքները։ Ռիա նովոստիին հայտնել են Ադրբեջանի մամուլի ծառայությունից։ Նշվել է, որ մինչև ինքնաթիռի վթարի պատճառը պարզելը ժամանակավոր դադարեցվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների բոլոր թռիչքները։ Միևնույն ժամանակ, մարտական հերթապահությունն իրականացվում է պլանավորված կարգով։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ռազմաօդային ուժերի ինքանթիռը կորել էր ռադարների տեսադաշտից, հավանաբար ընկել Կասպից ծովը։ Օդաչուի որոնման աշխատանքները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում