AM | RU
USD
EUR
RUB

Ստացվում է՝ Փաշինյանի մասնակցությունը Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին չի համապատասխանել ՀԱՊԿ կանոնադրությանը. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պետդուման վավերացրել է Երկրորդ և Երրորդ արձանագրությունները, որոնք փոփոխություն են մտցնում ՀԱՊԿ կանոնադրությունում։ Երկրորդ արձանագրությունով առաջարկվում է նախատեսել, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվեն ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության օրենսդրությամբ նրանք օժտված են լիազորություններով՝ որոշումներ կայացնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության մեջ։ Երրորդ արձանագրությունը նախատեսում է ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի շնորհում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ցանկանում են ուսումնասիրել բաց նորմատիվային իրավական բազան, փորձն ու ՀԱՊԿ գործունեությունն՝ առանց նրա գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությունների ստանձնման։

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ Times.am-ի լրագրողը փորձել է հասկանալ՝ թե ինչպես կանդրադառնան այս փոփոխությունները Հայաստանի շահերի վրա: 

«Դիտորդի կարգավիճակի տրամադրման մասին արձանագրության դրույթներով հիմնականում չեզոքացվել են Հայաստանի համար այդ փոփոխությունից բխող մարտահրավերները: Մասնավորապես նշվում է, որ դիտորդի կարգավիճակ կարող է ստանալ միայն այն երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ: Այսպիսով, բացառվում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կամ Պակիստանին դիտորդի կարգավիճակի շնորհումը, ինչի հնարավորության մասին նախկինում շատ է խոսվել, և ինչը լուրջ մտահոգություններ էր առաջացնում Հայաստանի մոտ», - նշեց Հասմիկ Վարդանյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է աչալուրջ լինեն՝ կառույցում խնդրահարույց երկրների մասնակցությունը, թեկուզ դիտորդի կարգավիճակով, բացառելու համար:

Ինչ վերաբերում է Երկրորդ արձանագրությանը, ապա, ըստ փորձագետի, այստեղ որոշակի հարցեր են առաջանում: «Փաստացի, այս փոփոխությունը վերաբերում է Հայաստանին: Ստացվում է, վերջին մեկ տարում ՀՀ վարչապետի մասնակցությունը ՀԱՊԿ նիստերին չի համապատասխանել կառույցի կանոնադրությանը:

Փաստորեն, մենք արդեն այս իրավիճակը կարգավորելու ուղղությամբ գործընթաց ունենք, թեև բավականին ուշացած: Հիշեցնեմ, որ վերջին մեկ տարում կառույցում իմիջային լուրջ խնդիրներ ունեինք կապված գլխավոր քարտուղարի շուրջ մեր իսկ ստեղծած բարդ իրավիճակի հետ: Եվ չնայած ՀՀ իշխանությունները սկզբնական շրջանում հավաստիացնում էին, որ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն դա տեղի չունեցավ», - նշեց փորձագետը:

Ըստ Հասմիկ Վարդանյանի՝ 2018 թվականի ապրիլին Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու արդյունքում միջազգային կառույցների տարբեր ձևաչափերում Հայաստանի ներկայացվածության հարցն ավելի սուր է ԵԱՏՄ-ի դեպքում, որտեղ մենք վերջին մեկ տարում վարչապետի մակարդակով մասնակցում ենք և՛ պետությունների ղեկավարների մակարդակով անցկացվող Բարձրագույն խորհրդի նիստերին, և՛ կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող Միջկառավարական խորհրդի նիստերին: «Սա ոչ միայն կարող է բացասական ազդեցություն ունենալ կառույցում մեր արդյունավետության, Հայաստանի շահերն առաջ մղելու տեսանկյունից, այլև հարվածում է մեր երկրի հեղինակությանը: Սակայն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, այստեղ իրավիճակը շտկելու ուղղությամբ գործընթաց կարծես չկա», - եզրափակեց փորձագետը:

 

 

Լրահոս
Ունե՞նք արդյոք 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում թոքաբորբից գրանցված մահերի թիվը. Զաքար Խոջաբաղյան Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան «Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ) Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կիջնի Ռուսաստանը կորոնավիրուսը հայտնաբերելու թեստային համակարգ է փոխանցել ԱՄՆ-ին. ՌԻԱ Նովոստի «Կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ռուբեն Մելիքյան Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ Հայաստանին լրջագույն վնաս է հասցվել Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. «Sputnik-Վրաստան» Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը․ ՔԿ Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 170 անգամ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն Որոշել էի չպատմեմ, բայց երևի իզուր. Վարդան Նիկոյան Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան (տեսանյութ) Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. Թարմ տվյալներ Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքները բարձրացել են Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակության օրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan