«Փաստ». ՔՊ-ն չինտեգրվեց միջազգային ոչ մի բլոկում

«Փաստ». ՔՊ-ն չինտեգրվեց միջազգային ոչ մի բլոկում

«Փաստ» թերթին ուշագրավ տեղեկու­թյուններ են հասել՝ կապված «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակցության արտաքին քաղաքական կուրսի և միջազգային հարթակներում կապերի հաստատման գործընթացի հետ։ Ինչպես հայտնի է, որպես կանոն, կուսակցությունները միավորվու մ են միջազգային տարբեր ալյանսներում, գաղափարական հիմք ունեցող համընդհանուր միավորումներում (օրինակ՝ ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը՝ ԵԺԿ–ին, ՀՅԴ՝ սոցինտերնին, ՀԱԿ–ը և «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսին (ALDE) և այլն)։ Ներկայիս իշխանական կուսակցությունը, հրաժարվելով գաղա­փարական «իզմերից», չինտեգրվեց ոչ մի միջազգային բլոկում։

Թերթի տեղե­կություններով՝ Եվրոպայում այսօր ձևավորվում է ծայրահեղ աջերի միավորում, քանի որ այդ գաղափարական հոսանքի տարածումը Արևմուտքում ակնհայտ աճի միտում ունի։ Ըստ մեր աղբյուրնե­րի՝ հնարավոր է, որ ՔՊ-ն անդամակցու­թյան հայտ ներկայացնի այդ ալյանսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում