Մոսկվայի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան երեք հազար մարդ

Մոսկվայի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան երեք հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում հուլիսի 27-ին տեղի է ունեցել չհամաձայնեցված ակցիա, որին մասնակցում է շուրջ 3500 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ցույցը քաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված չէ: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ անկարգություններ կազմակերպելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու, քաղաքում կարգ ու կանոնը հաստատվելու է օրենքի համաձայն:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում