AM | RU
USD
EUR
RUB

Բանկոմատ են պայթեցրել

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն. դրամ գողանալու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են բանկոմատի վնասված հատվածները, բանկոմատում առկա գումարը, ինչպես նաև` բանկոմատի տեսաձայնագրող սարքը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատահետաքաբանական փորձաքննություններ:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՅԴ-ում են Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայատարարությամբ․ ՈՒՂԻՂ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում». ԵԽ պատգամավոր Միխաել Գալեր Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել. ՌԴ ԱԳՆ Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ) Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ Իրավիճակն առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը առաջնագծում ԱՀ և ՀՀ ԱԳՆ-ները համակարգված աշխատում են միջազգային կառույցների հետ՝ Բաքվի ագրեսիան կասեցնելու համար Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan