«Ժողովուրդ». Արցախի ՀՅԴ–ն նախագահի 4 թեկնածու ու­նի

«Ժողովուրդ». Արցախի ՀՅԴ–ն նախագահի 4 թեկնածու ու­նի

ՀՅԴ-ականներին անհանգստացնում է այն լարված իրավիճակը, որն այս օրերին առկա է Արցախում։ ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՀՅԴ-ականները նպատակ ունեն հանդի­պել նաեւ անձամբ Սամվել Բաբայանի հետ՝ հասկանալու համար նրա պահանջը, ու ամեն ինչ անել երկկողմանի դիրքերը հանդարտեցնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթն այս հար­ցերի շուրջ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմ­բակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում նրանց հանդիպումների պրոցեսը։

– Պարոն Սարգսյան, ՀՅԴ-ն արդյոք որոշե՞լ է մասնակցել Արցախի խորհրդա­րանական ընտրություններին։

– Հաստատ մասնակցելու ենք ընտրու­թյուններին, դեռեւս պաշտոնապես որոշ­ում չկա, թե երբ է լինելու ընտրություննե­րը, բայց մենք 100 տոկոս մասնակցելու ենք։ Եթե քաղաքական կուսակցություն ենք, ուրեմն մասնակցելու ենք։ Մենք հաս­տատ լինելու ենք հաջորդ խորհրդարա­նում, ուղղակի արդեն ընտրություններից հետո կորոշվի, թե քանի տոկոս ենք լինե­լու ԱԺ-ում։ Բնականաբար դեռ շատ ամիսներ կա, չենք կարող այս պահին սո­ցիոլոգիական վերլուծություններ անել։

– Բայց արդյոք արցախցին ցանկանում է Ձեզ տեսնել հաջորդ խորհրդարանում, ժողովրդի տրամադրվածությունը ՀՅԴ-ի նկատմամբ արդեն պարզե՞լ եք։

– Ինձ թվում է՝ նորմալ են տրամադր­ված։ Ես կարծում եմ, որ մեզ նորմալ են ընդունում։

– Իսկ որոշում կա՞ նախագահական ընտրությունների մասով, արդյոք թեկնա­ծու ունենալու է ՀՅԴ-ն։

– Մենք փորձում ենք համաձայնեցված ձեւով նախագահ առաջադրել. եթե տար­բեր կուսակցություններ, տարբեր քաղա­քական ուժեր միավորվեն, ապա կփոր­ձենք կոալիցիոն։ Ոչ թե միասնական թեկ­նածու, այլ համաձայնեցված, ու ՀՅԴ-ն իր թեկնածությունն է կազմել ու կառաջադրի միասնական պլատֆորմում, կտեսնենք՝ այդ ամենի շուրջ ինչ համախմբում է լինե­լու, եթե նման բան չլինի, ապա հաստատ կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն առաջադրելու է իր թեկնածուին, որը կարող է լինել ե՛ւ կու­սակցական, ե՛ւ ոչ կուսակցական, բայց առաջադրվելու է «Դաշնակցության» կող­մից։ Մենք մոտավորապես 4 թեկնածու ու­նենք, բայց դեռ չենք կենտրոնացել որեւէ մեկ թեկնածուի վրա։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում