Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը ցանկանում է ցուցմունք տալ Սաուդյան Արաբիայի դեմ

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը ցանկանում է ցուցմունք տալ Սաուդյան Արաբիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից Հալիդ Շեյխ Մոհամեդը հնարավոր է Սաուդյան Արաբիայի դեմ ցուցմունք տա «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման գործով։ Դրա փոխարեն նա պահանջում է, որպեսզի իր համար մահապատիժ չկիրառվի։

360tv.ru-ի հաղորդմամբ The Wall Street Journal-ին հայտնի է դարձել, որ Մոհամեդը, որը գտնվում է ամերիկյան Գուանտանամո բանտում, հայտարարել է, որ «մահապատիժ չլինելու դեպքում առավել լայն համագործակցության հնարավորություն կլինի»։ Նման առաջարկություն է եղել նամակի տեքստում, որն ուղարկվել է ընկերությունների և զոհերի հարազատների փաստաբաններին։ Միաժամանակ Մոհամեդի փաստաբանն ասել է, որ հիմա իր պաշտպանյալը պատրաստ չէ ցուցմունք տալ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատները դատի են տվել Սաուդյան Արաբիային՝ մեղադրելով երկրին ահաբեկչական խմբավորումներին աջակցեու մեջ։ Նրանք ուզում են փոխհատուցում ստանալ։ Հայց են ներկայացրել նաև ԱՄՆ ավելի քան երկու տասնյակ ապահովագրական կազմակերպություններ։

Էր-Ռիյադն արդեն զգուշացրել է, որ դատական հետապնդումների դեպքում կվաճառի իր ամերիկյան ակտիվները, որպեսզի թույլ դրանց կալանավորումը հայցերի բավարարման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում