Թուրքիան կրկին առաջ է տանում Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու քաղաքականությունը

Թուրքիան կրկին առաջ է տանում Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Աքարը նշել է, թե Թուրքիան այն միակ երկիրն է, որը կկարողանա իր վերահսկողության տակ պահել «անվտանգ գոտի»-ն:

Նա, ընդգծելով «անվտանգ գոտու» անհրաժեշտությունը, նշել է. «Եթե ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի չգանք, ապա ստիպված կլինենք «անվտանգ գոտի»-ն միայնակ ստեղծել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում