Ադրբեջանը ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում ներգրավում է մասնագետներ Թուրքիայից

Ադրբեջանը ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում ներգրավում է մասնագետներ Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ադրբեջանը Թուրքիայից մասնագետներ է ներգրավելու կործանված ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում։ Ռիա նովոստիին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին ռազմական ինքնաթիռն ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորել է ռադարների տեսադաշտից, հավանաբար, ընկել Կասպից ծովը։ Որոնվում է օդաչուն։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ որոնողական աշխատանքներին լրացուցիչ ուժեր ներգրավելու համար դիմել են Թուրքիայի համապատասխան կառույցներին, և մոտակա ժամանակներում սպասվում է այդ կառույցների մասնագետների այցն Ադրբեջան։ Որոնումներին մասնակցում են բազմաթիվ նավեր, ավիացիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում