Ռուսաստանը Հնդկաստանի հետ ավիացիոն հրթիռների մատակարարման պայմանագիր է կնքել

Ռուսաստանը Հնդկաստանի հետ ավիացիոն հրթիռների մատակարարման պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանը տարբեր նշանակության շուրջ 1000 ավիացիոն հրթիռ կմատակարարի Հնդկաստանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայությանը:

Ըստ աղբյուրի՝ գործարքի մանրամասներն առայժմ չեն բացահայտում:

Ավելի վաղ, ANI-ին գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի կառավարության աղբյուրը, հաղորդել էր, որ Դելին և Մոսկվան պայմանագիր են ստորագրել «օդ-օդ» Р-27 դասի ավիացիոն կառավարվող հրթիռների վերաբերյալ՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերից Су-30МКИ կործանիչների սպառազինության համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում