Փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

Փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստորագրել է Ռազմիկ Տոնոյանին Վայոց Ձորի փոխմարզպետի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշում, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝

Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում