AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ-ը վերանայում է տարածաշրջանում իր գերակայությունները՝ ոչ ի նպաստ Հայաստանի. Հասմիկ Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի իշխանությունների կողմից Միացյալ Նահանգների հետ օր առաջ հետևողական և բովանդակային լուրջ աշխատանք սկսելու կարիք կա, հեղափոխությունից հետո ձևավորված երկկողմ հարաբերությունների օրակարգը պետք է ընդլայնել: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանն՝ մեկնաբանելով Արցախին տրամադրվող օգնությունը կրճատելու ԱՄՆ կառավարության մտադրությունը:

«Արցախին տրամադրվող օգնության կրճատումն իր մեջ պարունակում է բացասական ազդակներ, որոնք կարող են շահարակվել Ադրբեջանի կողմից: Հայաստանից բացի, Արցախին ուղիղ ֆինանսական աջակցություն ցուցաբերում է միայն Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից է: Ուստի, այդ օգնությունն ունի նաև քաղաքական նշանակություն, այն նպաստում է Արցախի սուբեյկտայնության բարձրացմանը», - նշում է փորձագետը:

Նրա կարծիքով՝ ֆինանսական աջակցության կրճատումը, թերևս կարող է վկայել այն մասին, որ Միացյալ Նահանգները վերանայում է տարածաշրջանում իր գերակայությունները՝ ոչ ի նպաստ Հայաստանի: «Սա պետք է զգոնացնի ոչ միայն ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններին, այլև ՀՀ իշխանություններին», - նշում է փորձագետը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներն անվտանգության ոլորտում Հայաստանին և Ադրբեջանին վերջին երկու ֆինանսական տարիներում՝ 2018-ին և 2019-ին, տրամադրվող աջակցության հարցում կտրուկ խախտել են բալանսը:

Հասմիկ Վարդանյանը նշում է, որ սա բացառապես ԱՄՆ հակաիրանական քաղաքականության հետ կապելը սխալ է. «Վերջին մեկ տարում ԱՄՆ հետ հարաբերություններում հայկական դիվանագիտությունը զբաղված է եղել գլխավորապես Թավշյա հեղափոխությունը կապիտալիզացնելու ջանքերով և դրա շնորհիվ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը մեծացնելու հարցով՝ սահմանափակելով երկկողմ օրակարգը»:

«Անվտանգային հարցերում ԱՄՆ կողմից բալանսի խախտումը, Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության հնարավոր կրճատումը պետք է դառնա հայ-ամերիկյան օրակարգի առաջնային և անհետաձգելի կետը: Սակայն այս ուղղությամբ պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանք դեռևս տեսանելի չէ», - նշում է փորձագետը:

 

Լրահոս
ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ալեքսանդր Լուկաշենկո Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» (տեսանյութ) «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմողները «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը «Հրապարակ». Ի՞նչ խնդիր ունի Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հետ «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան «Փաստ». ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու «Ժողովուրդ». Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն «Հրապարակ». Ո՞վ է ոստիկանապետի ԺՊ-ի հովանավորյալը «168 ժամ». Դավիթ Բաբայանը՝ գերիների փոխանակման մասին «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը նախապատրաստվում է Ջերմուկի դիրքերում հերթապահությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից Լուկաշենկոն որոշել է դյուրացնել Եվրամիության հետ այցագրային ռեժիմը Խոնարհվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան (տեսանյութ) Ինչպես է Պուտինն անցկացնում հանգստյան օրերը Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ Հրապարակվել է բանտում օրենքով գողերի կազմակերպած բունտի տեսանյութը ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր. ուղիղ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ-ի շենքի մոտ. ՈՒՂԻՂ Օսիպյանի նշանակած՝ 7-րդ վարչության պետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք Ե՞րբ կլինի Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` պայմանագիրը խզելու մասին Գերմանիայում անցկացվում է դդումների աշխարհ խոշորագույն փառատոնը (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan