AM | RU
USD
EUR
RUB

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ-ի ու ԵԱՀԿ ՄԽ դերին

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ և լարվածության նվազմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին:

«Մենք ունենք Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակ, թե ինչպես են վերջիններս միասին աշխատում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ: Երկրներ, որոնք միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ կարող են ունենալ անհամաձայնություններ, սակայն այս առանձին դեպքում մենք գործ ունենք շատ լավ համակարգված, խստորեն համախմբված համագործակցության հետ, որը շատ լավ աշխատում է իրենց հստակ նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի դերակատարությանը, ապա նշեմ, որ մենք հետաքրքրված ենք հետագա կայունության պահպանման և լարվածության նվազեցման մեջ: Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին: Մենք ցանկանում ենք նպաստել կայունությանը: Մենք կարող ենք նպաստել դրան՝ առճակատումը մերժելու միջոցով՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ շահերը կարող են միավորվել՝ ի նպաստ կայունության: Մենք կարող ենք ներդրում ունենալ այդտեղ»,- նշել է Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանն ի ցույց է դրել դժվար մարտահրավերներին արձագանքելու իր կարողությունը. այն է, որ հնարավոր է նույնիսկ այս անհանգիստ ժամանակաշրջանում և առկա մարտահրավերների պայմաններում հարաբերությունները կառուցել կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոգով՝ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները երբեք չկառուցելով մյուսի հաշվին:

 

 

Լրահոս
Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ. Ռուսլան Բաղդասարյան Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան (տեսանյութ) Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, զուգահեռներն ու բնույթը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցնել է վերացնել պաշտպանյալի իրավունքների խախտումը Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանը նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է. Ուղիղ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել «Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը «Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են «Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ «Հրապարակ». Գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Փաշինյանին «Ժողովուրդ»․ Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից «Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու «Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 18 «Փաստ». Առողջապահության տեսչական մարմնում հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն «Հրապարակ». ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները «Փաստ». ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan