Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։

«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆեյսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ է տարածել Եռաբլուրից։

Այն նկարահանված է Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանների հատվածում և դրանում երևում է, որ շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ է լցված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում