Երբ բարձրաստիճան պաշտոնյան հեգնում է

Երբ բարձրաստիճան պաշտոնյան հեգնում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Petros Ghazaryan ի հյուրը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, Ստամբուլյան կոնվենցիան քննադատող հանրային ինստիտուտների հետ կապված նշել է՝

«մեր զրույցը ծավալվում է ոչ թե հեղափոխական նորարար մոտեցումներով աշխատող ինստիտուտների, ոչ թե նախարարությունների, կառավարության, այլ, այ սենց հանրային խորհուրդ, փաստաբանների պալատ: Ուր էին իրենք, երբ ստորագրվում էր կոնվենցիան…»:

Այնուհետև երկխոսությամբ որոշել են, որ ՓՊ-ն և ՀԽ-ն վախեցել են: Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ կոնվենցիան համապատասխանում է մեր Սահմանադրության կարգավորումներին:

Ի գիտություն Պետրոս Ղազարյանի և Վլադիմիր Կարապետյանի, հայտնում եմ, որ նախկինում այդ հարցի առնչությամբ ինչպես փաստաբանների պալատը, այնպես էլ հանրային խորհուրդը հրապարակայնորեն, ԱՌԱՆՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ (շեշտում եմ հատուկ Պետրոսի համար), հնչեցրել է քննադատություններ:

Բարեխղճության կանխավարկածից ելնելով, կարծում եմ, որ մամուլի քարտուղարը նախկինում ուշադիր չի եղել և չի նկատել երկու կառույցների ակտիվությունը:

Անհանգստացնող է վարչապետի մամուլի քարտուղարի հեգնական տոնը Փաստաբանների պալատի և հանրային խորհրդի նկատմամբ:

Հուսով եմ Վլադիմիր Կարապետյանի՝ փաստաբանների պալատի և հանրային խորհրդի նկատմամբ անթաքույց հեգնանքը և Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող մտքերը վարչապետը չի կիսում:

Հ.Գ. Ի դեպ Վլադիմիր Կարապետյանը պետք է ընդունի, որ իրենք իշխանության են եկել նաև վախեցածներին համարձակություն տալու, ազատ խոսքը հարգելու և մարդկանց մեջ խտրականություն չդնելու համար:

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում