Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների. ՈՒՂԻՂ
02/08/2019 12:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Տեսազանգի միջոցով Երևանում անցկացվող «Սանիթեք» ընկերության տնօրեն և սեփականատեր Նիկոլաս Թավիլը հայտարարեց,որ մամուլի ասուլիսը Թբիլիսիում անցկացնելու պատճառը, նաև Երևան չգալու պատճառն այն է, որ տևական ժամանակ ընկերությունը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների։
«Ճնշումներից մեկն էլ այն է, որ 2019-ի փետրվարին քրեական գործ է հարուցել ընկերության նկատմամբ։ Քրեական գործն անօրինական է և անհիմն է. քաղաքական դրդապատճառներ ունի», – ասաց տնօրենը։
Նիկոլաս Թավիլի խոսքով, դա քաղաքապետարանի բազմաթիվ փորձերից մեկն է՝ սպառել ընկերության ֆինանսական ռեսուրսները, որը ըստ երևույթին ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավում իշխանության կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում