Երևան-Սևան ճանապարհին սպանության փորձի գործով 3 անձ ձերբակալվել է

Երևան-Սևան ճանապարհին սպանության փորձի գործով 3 անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է, Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Քննչական կոմիետից, սակայն, չեն տեղեկացնում՝ ովքեր են ձերբակալված անձինք։

Քրեական գործը հարուցվել էր ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։

Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էր կամրջի եթևեկելի հատվածը ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել էր դժվարանցանելի: Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել էր մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում