Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը սպառնացել է ԱՄՆ-ին

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը սպառնացել է ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում թուրք-ամերիկյան հակասություններին։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Թուրք պաշտոնյան նախ հիշեցրել է, որ վերջերս Թուրքիա էր այցելել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, որի ընթացքում ամերիկյան կողմին ներկայացվել էին մի շարք պահանջներ։

Դրանցից մեկն այն է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին ունենա 32 կմ խորություն և այն վերահսկվի Թուրքիայի կողմից, իսկ Սիրիայի քրդական ուժերը այդ տարածքից դուրս գան։

Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կառույցներ։

Աքսոյը տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին Թուրքիա է այցելելու զինվորական պատվիրակություն ԱՄՆ-ից, որի ընթացքում խոսվելու է անվտանգության գոտու մանրամասների մասին։

«Եթե ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի չգանք, մենք ստիպված կլինեն անվտանգության գոտին միայնակ ստեղծել։ Մենք տարբեր մակարդակներով այդ մասին հայտնում ենք մեր ամերիկյան գործընկերներին»,- ասել է Աքսոյը։

Ավելի վաղ Ջեյմս Ջեֆրին հայտարարել էր, որ անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ Թուրքիան և ԱՄՆ-ն ունեն անհամաձայնություններ։ Ամերիկյան կողի համար, ընդունելի տարբերակ միայն այն, որ գոտին ունենա 5-14 կմ խորություն։

Հակասություններ կան նաև այդ տարածքներից Սիրիայի քրդական ուժերի դուրս բերման հարցերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում