Արթուր Վանեցյանը մասնակցել է ապագա կուրսանտների երդման արարողությանը

Արթուր Վանեցյանը մասնակցել է ապագա կուրսանտների երդման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանում տեղի ունեցավ սեպտեմբերից ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մեկնող, ԱԱԾ ընդունված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինծառայողների հարազատները:

ԱԱԾ տնօրենը, շնորհավորելով զինծառայողներին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեծ բանակը համալրելու կապակցությամբ, հիշեցրել է նրանց Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված ԱԱԾ աշխատակցի պատվաբեր և պատասխանատու ծառայության մասին:

Ա.Վանեցյանը շնորհակալություն է հայտնել նաև զինծառայողների ծնողներին՝ Հայրենիքի արժանի զավակներ դաստիարակելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում